Չախոյանի արածը մանիպուլացնող է և սխալ. աշխատանքները անցնում են լաբորատոր փորձարկում

Չախոյանի արածը մանիպուլացնող է և սխալ. աշխատանքները անցնում են լաբորատոր փորձարկում

Ասֆալտապատման աշխատանքներում թերություններ չկան, ավելին՝ դրանք լաբորատոր փորձաքննություն են անցել.. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց շինարարական աշխատանքների պատասխանատու Վահրամ Պետրոսյանը՝ անդրադառնալով ակտիվիստ Արթուր Չախոյանի հայտարարությանը, թե Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի  ասֆալտը չի համապատասխանում սահմանված նորմերին։ 

Ավելի վաղ Չախոյանը տեսանյութ է տարածել, որտեղ, չափելով քանդված ասֆալտի կտորների հաստությունը, պնդել է՝ հակառակ սահմանված պահանջին, դրանք 1 սմ բարակ են։

Մինչդեռ,Վահրամ Պետրոսյանը բացատրում է՝ կատարված աշխատանքում թերություններ չկան, ավելին՝ քանդված կտորներից մեկը վերցնելն ու չափելով եզրակացություններ անելն ուղղակի անընդունելի է։

Իրականացված աշխատանքներն, ավարտվելուց հետո, անցնում են լաբարատոր փորձարկումներ, և մանրամասնությունները այնտեղ երևում են՝ թե՛ խտացումը, թե հաստությունը։

Վահրամ Պետրոսյանի խոսքով, այն տեղերում, որտեղ ասֆալտը քայքայվել է, և ցանցաձև ճաքեր են առաջացել, այդ հատվածի կտորները դուրս են բերվել, և այժմ պետք է նոր հիմքի փոխարինում կատարվի։

Leave a Comment