Զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննության արդյունքներով. Պապիկյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերանայել  պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագիծը։

««Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննության արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ Հայաստանի Հանրապետության ռազմահուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմահուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից»,-ասել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ օրենքի նախագիծը հավանության է արժանացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment