Կուրտ Քոբեյնի Քոբեյնի գործը 30 տարի անց նոր թափ է ստացել, քանի որ վերջերս հրապարակված դատաբժշկական փորձաքննությունները լուրջ կասկածի տակ է դրել 1994 թվականի «ինքնասպանության» պաշտոնական վարկածը։
Ըստ «Daily Mail»-ի նոր զեկույցի՝ ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացված վերլուծությունները փաստել են, որ լեգենդար երաժշտի արյան մեջ հայտնաբերված հերոինի չափաբաժինն այնքան բարձր է եղել, որ նա ֆիզիկապես չէր կարողանա զենքը ձեռքը վերցնել և ինքնասպանություն գործել։
Կարծիք կա, որ մեկ կամ մի քանի հարձակվողներ ստիպել են «Նիրվանա» խմբի առաջատարին հերոինի մահացու չափաբաժին ընդունել, ապա կրակել են նրա գլխին։ Մասնագետները պնդում են, որ մոտակայքում թողնվել է կեղծ ինքնասպանության նամակ, որը ենթադրաբար գրել է երաժիշտը։
Հետազոտողները նշում են, որ դիահերձումը հայտնաբերել է թթվածնի պակասի հետ կապված օրգանների վնասվածքի նշաններ։ Լյարդի և ուղեղի նեկրոզը ավելի բնորոշ է չափից մեծ դոզայի համար և չի կարող առաջանալ հրազենային վերքից։
Փորձագետները նշում են, որ հրացանի դիրքը և մարմնի վրա առկա հետքերը չեն համապատասխանում ինքնասպանության սցենարին, ինչը հուշում է, որ դեպքի վայրը կարող էր պրոֆեսիոնալ կերպով բեմադրված լինել՝ սպանությունը թաքցնելու նպատակով։
Ավելին, մահացածի մոտ հայտնաբերված հերոինի հավաքածուն նույնպես հարցեր է առաջացրել. թմրանյութը կոկիկ փաթեթավորված է եղել, իսկ ներարկիչները՝ փակված վիճակում։
Քոբեյնի ձեռքերի դիրքը և արյան հետքերի բացակայությունը նույնպես հարցեր են առաջացրել։ Պարկուճը գտնվել է հակառակ ուղղությամբ, որտեղ այն պետք է նետվեր։
Նորահայտ ապացույցները հիմք են հանդիսացել իրավապաշտպանների և երկրպագուների համար՝ պահանջելու Nirvana-ի առաջնորդի մահվան գործի պաշտոնական վերաբացում և մանրակրկիտ վերաքննություն։
