ԱԺ-ն ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը։
Սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով առաջարկվող հինգ տարբերակներից մեկը:
Օրենքի հեղինակ Հայկ Սարգսյանը, անդրադառնալով օրենքում նախատեսվող փոփոխության առնչությամբ հանրության շրջանում որպես քննադատություն կամ անհամաձայնություն հնչած տեսակետներին, ավելի վաղ ընդգծել էր, որ առաջարկվող մոդելը ո՛չ համաներում է եւ ո՛չ էլ գումարի դիմաց հարցի լուծում:
«Սա ծառայության այլընտրանք է, որը մարդկանց հնարավորություն է տալիս վերադառնալ Հայաստան, ինչպես նաեւ ապահովում է ծառայություն եւ պետական մուտքեր»,-ասել է նա։