Թուրքիայի Անթալիա քաղաքի պաշտոնանկ արված քաղաքապետ Մուհիթթին Բոջեքը կարող է մեղավոր ճանաչվել կոռուպցիայի վերաբերյալ մի շարք մեղադրանքներով և դատապարտվել մինչև 44 տարվա ազատազրկման։ Ինչպես հաղորդում է TRT հեռուստաալիքը, համապատասխան պահանջները ներառված են Անթալիայի գլխավոր դատախազության կողմից պատրաստված և դատարանի կողմից ընդունված մեղադրական եզրակացությունում։
Բացի նախկին քաղաքապետից, 702 էջանոց մեղադրական եզրակացությունում ներգրավված են ևս 40 կասկածյալներ։ Նրանց առաջադրվում են մեղադրանքներ՝ շորթման (պարտադրանքի միջոցով), ապօրինի հարստացման, փողերի լվացման, խարդախության և զրպարտության համար։
Քննչական մարմինը պահանջում է Բոջեքին մեղավոր ճանաչել շորթման, ապօրինի հարստացման և փողերի լվացման հոդվածներով։ Միևնույն ժամանակ, մեղադրանքը ընդգծում է, որ նշված իրավախախտումները կատարվել են պարբերաբար և համակարգված կերպով։