Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքում

ԱՄՆ-ը մտադիր է սկսել պայքարել թմրանյութերի ցամաքային մաքսանենգության դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը զգալիորեն կրճատվել է։ Նավերի դեմ հասցված հարվածների շնորհիվ մենք կրճատել ենք թմրանյութերի մաքսանենգությունը։ Այժմ մենք կսկսենք գործողություններ իրականացնել ցամաքում։ Սկզբում մեզ անհրաժեշտ էր կարգավորել իրավիճակը նավերի հետ, որովհետև եթե ցամաքում հարվածներ հասցնեինք, թմրակարտելների անդամները անմիջապես կտեղափոխվեին նավեր։ Այժմ դրանք այլևս չկան, և մենք կսկսենք հարվածներ հասցնել ցամաքում»,- ասել է նա Fox Business հեռուստաալիքի եթերում։

Ավելի վաղ New York Post թերթին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նշել էր, որ թմրակարտելների դեմ ցամաքային հարվածներ կարող են հասցվել ԱՄՆ-ի կողմից «ցանկացած վայրում»։

Leave a Comment