Կոլումբիայի նախագահը հայտնել է իր դեմ նախապատրաստվող մահափորձի մասին

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ուղղաթիռը, որով նա թռչում էր, ստիպված է եղել փոխել երթուղին՝ իր դեմ նախապատրաստվող մահափորձի վտանգի պատճառով։

«Ես վայրէջք չեմ կատարել այնտեղ, որտեղ պետք է վայրէջք կատարեի, քանի որ մտավախություն կար, որ կարող են կրակ բացել ուղղաթիռի վրա, որում գտնվում էին նաև իմ երեխաները»,-ասել է նա կառավարության նիստի ժամանակ, որը հեռարձակվել է նախագահի վարչակազմի YouTube-ի ալիքով։

Պետրոյի խոսքով՝ ինքը «խուսափել է սպանվելուց»։

«Մենք չորս ժամ թռիչք ենք իրականացրել բաց ծովի վրայով և հասել այնտեղ, ուր նախապես չէինք նախատեսել հասնել»,-նշել է նա։

Leave a Comment