Պեսկով. Հատուկ ռազմական գործողությունն անխուսափելի դարձավ, երբ Արևմուտքը մերժեց բոլոր խաղաղ տարբերակները

Հատուկ ռազմական գործողությունը դարձավ անխուսափելի, երբ արևմտյան քաղաքական գործիչները մերժեցին Ռուսաստանի առաջարկած բոլոր խաղաղ տարբերակները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը НЬЮМ ТАСС-ին տված հարցազրույցում։

«Իրականում, և՛ Ռուսաստանը, և՛ մեր նախագահը մինչև վերջ փորձեցին ապահովել մեր երկրի շահերը խաղաղ ճանապարհով։ Եվ միայն այն բանից հետո, երբ արևմտյանները մերժեցին խաղաղ կարգավորման բոլոր տարբերակները, հատուկ ռազմական գործողությունը դարձավ անխուսափելի», – ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ խաղաղությունն ավելի նախընտրելի է։

Leave a Comment