Opta-ի սուպերհամակարգիչը նշել է ԱՊԼ-ի չեմպիոնության գլխավոր հավակնորդին

Opta վերլուծական ընկերության սուպերհամակարգիչը գնահատել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքի ֆավորիտների շանսերը։

Ըստ կանխատեսումների՝ տիտղոսի գլխավոր հավակնորդը Լոնդոնի «Արսենալն» է, որի չեմպիոնության հավանականությունը գնահատվում է 91,41%։

Երկրորդ տեղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է, որի շանսերը կազմում են 7,09%: Հիմնական հավակնորդների եռյակը եզրափակում է բիրմինգհեմյան «Ասթոն Վիլան»՝ 1,36%:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Արսենալը»։ Միկել Արտետայի գլխավորած թիմը 6 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին»։

Լավագույն եռյակը եզրափակում է «Ասթոն Վիլան» 47 միավորով, իսկ չորրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Յունայթեդն» է, որն ունի 44 միավոր:

Leave a Comment