Լապորտան հեռացել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից

Ժոան Լապորտան հեռացել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից, որպեսզի կրկին առաջադրվելու հնարավորություն ունենա։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Լապորտայի հետ միասին իրենց պաշտոնները լքել են նաև փոխնախագահներ Ելենա Ֆորտն ու Ռաֆայել Էսկուդերոն, ինչպես նաև տնօրենների խորհրդի անդամներ Ֆերան Օլիվերը, Ժոզեպ Մարիա Ալբերտը, Խավիեր Բարբանին, Միկել Կամպսը, Աուրելի Մասը, Խավիեր Պուիգը և Ժոան Սոլեր ի Ֆերեն։

Տնօրենների խորհուրդը նոր կազմով կշարունակի իր գործունեությունը մինչև ընթացիկ ժամկետի ավարտը՝ հունիսի 30-ը։ Մինչ այդ ակումբի նախագահի պարտականությունները կկատարի Ռաֆայել Յուստեն։

Ակումբի ղեկավարության նոր ընտրությունները նշանակված են մարտի 15-ին։

Leave a Comment