Երևանի ավագանին հավանություն է տվել կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրին

Երևանի ավագանին հավանություն է տվել կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրին

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն է տվել Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Նախագծի ընդունումը հնարավոր է դարձնում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառումը քաղաքային կայուն զարգացման մի շարք ծրագրեր իրագործելու համար: Համաշխարհային բնապահպանական մարտահրավերների համատեքստում քաղաքային իշխանության առաջնահերթություններից է կայուն զարգացման ներդրումը քաղաքային կառավարման տարբեր ենթակառուցվածքներում: Դա պաշտոնապես ամրագրվել էր, երբ 2017թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել էր Փարիզյան համաձայնագիրը՝ պարտավորվելով սահմանափակել իր արտանետումները և ավելացնել կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու միջոցառումների իրականացումը:

Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը» մշակվել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը Երևանի անդամակցության ընթացքում:

ԿԷԶԿԳԾ-ի նպատակն է հատկորոշել կլիմայի փոփոխությանը հետևանքները մեղմելու և հարմարվելու միջոցառումները: Դրանք ենթադրում են մինչև 2030թ․ ջերմոցային գազերի արտանետումների կրճատում առնվազն 30%-ով և կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ համայնքի դիմակայունության բարձրացում:

Կառաջարկվեն միջոցառումների իրականացման եղանակներ, ժամկետներ, ծախսեր, պատասխանատու մարմիններ, ակնկալվող արդյունքներ, նաև առաջընթացի մշտադիտարկման և ձեռքբերումների գնահատման գործիքներ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment