Մեկնարկել են «Նոր տարվա կինո» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները (ՖՈՏՈ)



Մշակույթ


Մեկնարկել են «Նոր տարվա կինո» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները։

Հավելենք, որ ֆիլմի ռեժիսորը կրկին Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը։

Նոր ֆիլմի կազմին միացել է նաև դերասան Արթուր Կարապետյանը՝ Ձմեռ պապի դերում։

Ֆիլմի սյուժեի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։

Հիշեցնենք, որ «Նոր տարվա կինո»-ի առաջին մասը մեծ էկրաններ էր բարձրացել անցյալ տարի։ Ֆիլմը երազանքին հավատարիմ մնալու և ինչ-որ մեկի համամարդկային երազանքը կյանքի կոչելու կարևորության մասին էր։ 

 





Leave a Comment