Խաղաղության հաստատումն իրականում առաջին քայլն է, իսկ այն պահպանելն այն է, ինչ մենք այսօր անում ենք․ Բաքու մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ՀՀ-ի, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի առնչությամբ։
Նա նշել է, որ իրենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեծ ներդրումներ կատարվեն Հայաստանում՝ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև կնքված «լավ» գործարքների շնորհիվ։
«Դրանցից մեկը տվյալների մեծ կենտրոնի ստեղծումն է։ Տվյալների կենտրոն, որի ընդհանուր ներդրումը կարող է հասնել 4 միլիարդ դոլարի», – ասել է Վենսը։