Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն, ըստ ամենայնի, չի դիտարկում «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիայի մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
El Nacional-ի տեղեկություններով՝ իսպանացին արդեն քննարկել է իրավիճակը կատալոնական ակումբի մեկ այլ պաշտպանի՝ Պաու Կուբարսիի հետ՝ հասկացնելով, որ Գարսիան, ամենայն հավանականությամբ, դուրս կմնա վերջնական հայտացուցակից։
Որոշման հիմնական դրդապատճառը հավաքականում ներքին հավասարակշռության և կայուն մթնոլորտի պահպանումն է։ Դե լա Ֆուենտեն շեշտը դնում է փորձվածների վրա, վստահելով այն ֆուտբոլիստներին, որոնք նվաճեցին Եվրո-2024-ի չեմպիոնի տիտղոսը։
Սակայն մարզչական շտաբի այս դիրքորոշումը հատկապես աղմկահարույց է՝ հաշվի առնելով Գարսիայի ներկայիս կարգավիճակը «Բարսելոնայում»։
Ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է թիմի առանցքային ֆիգուրներից մեկը, վստահ է գործում ինչպես պաշտպանության կենտրոնում և աջ եզրում, այնպես էլ հենակետային գոտում։ Ավելին, Գարսիան ակումբի առաջատարն է խաղաժամանակի ցուցանիշով։