ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ջնջել է X սոցիալական մեդիա հարթակում իր գրառումը, որը վերաբերում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր այցելությանը:
Գրառման մեջ երկու անգամ օգտագործել է Հայոց ցեղասպանություն եզրույթը:
Գրառումը մի քանի ժամ մնացել է՝ նախքան ջնջվելը։
Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը ավելի ուշ չեզոք հաղորդագրություն է հրապարակել հուշահամալիր այցելության մասին՝ առանց Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործման:
