Եղիշե Մելիքյանը հետևել է «Ուրարտու»-«Լոկոմոտիվ» խաղին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է եղել Երևանի «Ուրարտուի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» հանդիպմանը։

Խաղն ավարտվել է ռուսական ակումբի հաղթանակով՝ 3-2 հաշվով։

Աշխատանքային ուղևորության ընթացքում Մելիքյանը ներկա է գտնվել մեր հավաքականի մի քանի առաջատարի թիմերի խաղերին և առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ, որոնց թվում են նաև Էդուարդ Սպերցյանն ու Նաիր Թիկնիզյանը։

Leave a Comment