Բաքվում գտնվող հայերի հարցն Ադրբեջանում բարձրացվելու է. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ի պատասխան հարցին, թե արդյոք պատրաստվում է Բաքվում խոսել հայ գերիների մասին, ասել է, որ այդ հարցը, անշուշտ, բարձրացվելու է։

«Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Վարչապետն ասում էր, որ ինքը լավատես է խաղաղության պայմանագրի հարցում՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք հիմա և որտեղ էինք մի քանի ամիս առաջ: Այնպես որ, մենք, իհարհե, բարձրացնելու ենք մի շարք թեմաներ։ Կարծում եմ, որ մենք կշարունակենք շատ հաջող աշխատել թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Լրացվում է

Leave a Comment