ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է X սոցիալական ցանցում Ծիծեռնակաբերդ կատարած այցելության մասին իր գրառումը, որտեղ երկու անգամ հիշատակվել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
Գրառումը մնացել է մի քանի ժամ, ապա՝ ջնջվել։
Ավելի ուշ Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը պարզապես տեղեկատվություն է հրապարակել Ծիծեռնակաբերդ կատարած նրա այցի մասին։