Կիսափողոցային բառամթերքը ոնց որ շատ հանդուրժեցինք. Տիգրան Ավինյանը՝ ընդդիմությանը

Կիսափողոցային բառամթերքը ոնց որ շատ հանդուրժեցինք. Տիգրան Ավինյանը՝ ընդդիմությանը

«Ինձ թվում է՝ այդ կիսափողոցային բառամթերքը կարծես շատ հանդուրժեցինք։ Ինչքան նկատողություն չի արվում, բոլորն ավելի ոգևորվում են։ Եթե որևէ մեկին թվում է, որ փողոցային լինելը նորաձև է, բացարձակապես այդպես չէ»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում։

Ավինյանը հիշեցրել է, որ ընթանում է Երևանի ավագանու նիստը, և երևանցիներն ուղիղ եթերով հետևում են՝ ով ինչպես է խոսում.

«Եթե որևէ մեկին թվում է, որ փողոցային լինելը նորաձև է, բացարձակապես այդպես չէ։ Խնդրում եմ՝ իրար նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, ովքեր լսում են ձեր խոսքը, Երևան քաղաքի նկատմամբ հարգանքով խոսեք»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment