Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, վայրի և օրվա մասով ամեն բան նույն է: Alpha News-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը: Ավելի վաղ Aysor. am-ի հարցին ի պատասխան, թե տեղի կունենա՞ Եպիսկոպոսաց ժողովը, Գարեգին Երկրորդը կարճ արձագանքել է. «Այո՛»։
Հարցին՝ ժողովը կանցկացվի առանց այն եպիսկոպոսների ովքե՞ր ԳԽ անդամ են ու երկրից չբացակայելու արգելքի տակ են, Տեր Եսային ասաց. «Բնականաբար, իրենք չեն կարող մասնակցել»-, նշել է տեր հայրը: