Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փետրվարի 10-ին կրկին վիրահատել են, հայտնել է «Ազգային ճակատը»։
Այլ մանրամասներ հայտնի չեն։
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:
Փետվարի 6-ին դատարանը արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք, սակայն նա շարունակելու էր մնալ հիվանդանոցում։
