Իրավախախտումը չարձանագրելու համար օտարերկրյա քաղաքացին պարեկներին կաշառք է առաջարկել, նա ձերբակալվեց

Փետրվարի 8-ին՝ ժամը 23.30-ին, Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները իրավախախտում կատարելու համար Եղեգնաձոր քաղաքի Միկոյան-Երևանյան խճուղում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը։

Իրավախախտումը չարձանագրելու համար օտարերկրյա քաղաքացի 63-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ բեռնատարը՝ հատուկ պահպանվող տարածք:

Leave a Comment