Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-13-Ո-14 որոշումը, որով առաջարկվում է թեկնածություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում։
2026 թվականի փետրվարի 9-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի, 121-րդ և 117-րդ հոդվածների համաձայն։
Հանրապետության նախագահին առաջարկել Ժորա Արմենի Չիչոյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: