
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ոստիկանները փակել են հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները։
ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել երեկ: Նա հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Վենսը Հայաստանից կմեկնի Ադրբեջան:
Անցած ամիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ն առաջ մղելն է:
- Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան, և առաջինը, ով կայցելի Ադրբեջան 2008 թվականին նախկին փոխնախագահ Դիք Չեյնիից հետո։
- Չեյնին նույն տարում այցելել էր նաև Վրաստան, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Թբիլիսի էր այցելել 2005 թվականին։ Ջո Բայդենը ևս Վրաստան էր այցելել 2009 թվականին՝ փոխնախագահի պաշտոնում։
- Վենսի այցը տեղի է ունենում օգոստոսին Սպիտակ տանը ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրերի ստորագրումից վեց ամիս անց: