Ընտրություններից առաջ վճարովի եթերաժամը չի կարող գերազանցել գովազդի միջին գնի 50 տոկոսը

Հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, ԿԸՀ սահմանած ժամանակացույցի համաձայն, հրապարակվում է մինչև փետրվարի 12-ը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԿԸՀ-ից։

Վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքի 50 տոկոսը, և որը մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող մասնավոր հիմունքներով հեռուստառադիոհեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակում են մինչև փետրվարի 12-ը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հրապարակվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչ փետրվարի 14-ը:

Կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային հեռարձակողների տեսալսողական հաղորդումներից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանվում է մայիսի 4-ին:

Քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրման վերաբերյալ դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են փետրվարի 7-ից մայիսի 28-ը:

Leave a Comment