ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի

ԱՄՆ-ը փետրվարի 9-ին հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում գտնվող, ըստ հաղորդագրության՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավին։ Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզական տվյալները հաստատել են, որ նավը շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում հայտնի թմրանյութերի մաքսանենգության երթուղիներով»,-նշված է հրամանատարության հաղորդագրությունում, որը հրապարակվել է X սոցիալական հարթակում։

Հրամանատարությունում նաև հայտնել են, որ նավում գտնվող անձանցից մեկը ողջ է մնացել։ Զինվորականները այդ մասին տեղեկացրել են ԱՄՆ-ի Ծովային պահպանությանը՝ որոնողափրկարարական գործողություն իրականացնելու համար։

Leave a Comment