ԱՄՆ պետքարտուղարը փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և Հունգարիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-16-ը նախատեսում է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Սլովակիա և Հունգարիա։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։

Գերմանիա կատարելիք այցի շրջանակում, որը նախատեսված է փետրվարի 13–15-ը, Ռուբիոն կմասնակցի Մյունխենի անվտանգության 62-րդ համաժողովին։

Սլովակիայում ԱՄՆ պետքարտուղարը կլինի փետրվարի 15–16-ը։ Այցի ընթացքում նա մտադիր է քննարկել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացումը, էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացումը, ինչպես նաև այդ երկրի զինված ուժերի արդիականացման հարցերը և Սլովակիայի պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակում։

Հունգարիա կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախատեսում է անդրադառնալ երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության հարցերին։

Leave a Comment