Ատոմակայան կառուցելը կարևոր տեղ է զբաղեցնում Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում. Գալուզին

Ատոմակայան կառուցելը կարևոր տեղ է զբաղեցնում Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում և պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներում, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները», – ընդգծել է Գալուզինը։

Ավելի վաղ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ կկառուցվի փոքր մոդուլային ատոմակայան: Կառավարությունն արդեն նոր ընկերություն է ստեղծել՝ Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար: Հայկական կողմը դեռ չի բացահայտում՝ որ երկրի ծրագրին է ի վերջո նախապատվությունը տալու:

Նախօրեին էլ Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը համաձայնագիր են ստորագրվել միջուկային ոլորտում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Leave a Comment