Ճապոնիան առայժմ որոշում չի կայացրել Խաղաղության խորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ

Ճապոնիայի կառավարությունը դեռևս որոշում չի կայացրել մասնակցել Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը կկայանա փետրվարի 19-ին։ Այս մասին ակնարկել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

«Ինչ վերաբերում է Խաղաղության խորհրդին մասնակցելուն, ապա ներկայումս մենք, պահպանելով սերտ համակարգումը ԱՄՆ-ի և շահագրգիռ երկրների հետ, ուսումնասիրում ենք մանրամասները։ Մենք կշարունակենք դիտարկել Ճապոնիայի հնարավոր քայլերը»,-նշել է նա։

Միևնույն ժամանակ, Կիհարան ընդգծել է, որ Ճապոնիան մտադիր է շարունակել ակտիվ դեր խաղալ Գազայի վերականգնման գործում, ինչպես նաև նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը։ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը հավելել է, որ Տոկիոն հետևողականորեն աջակցում է Վաշինգտոնի ջանքերին Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման ուղղությամբ, ներառյալ՝ Գազային վերաբերող նախաձեռնությունները։

Leave a Comment