Ֆիդան. Եթե տարածաշրջանում միջուկային զենք հայտնվի, Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքին

Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքի, եթե տարածաշրջանում որևէ մեկը ձեռք բերի միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը։

«Այս հարցը պետք է դիտարկել ընդհանուր ռազմավարական իրավիճակի համատեքստում։ Անկեղծ ասած, մենք չենք ցանկանում տեսնել տարածաշրջանում դրամատիկ փոփոխություններ (կապված նոր երկրների կողմից միջուկային զենքի ձեռքբերման հետ – խմբ.), որոնք կարող են խախտել ուժերի ներկայիս հավասարակշռությունը։ Օրինակ՝ այն երկրները, որոնք խնդրահարույց հարցեր ունեն Իրանի հետ, կսկսեն ձգտել միջուկային զենքի։ Եվ մենք, հավանաբար, ստիպված կլինենք միանալ այս մրցավազքին։ Հետևաբար, չեմ կարծում, որ սա շատ օգտակար կլինի տարածաշրջանի համար», – ասել է Ֆիդանը CNN Türk-ի եթերում։

Երբ հաղորդավարը ուղղակիորեն հարցրել է, թե արդյոք Թուրքիան ընդհանրապես կցանկանա միջուկային զենք ունենալ, նախարարը պատասխանել է լռությամբ և ժպիտով։

Leave a Comment