Ռազմաքաղաքական բարդ իրադրության պայմաններում պետք է համարժեք արձագանք սպառնալիքներին․ ՌԴ ՊՆ նախարար

Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի հանդիպումը Ռուսաստանի պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ Անդրեյ Բելոուսովի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել կազմակերպության պատասխանատվության գոտում և նրա սահմաններում քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ, ինչպես նաև հանգամանալից քննարկել ՀԱՊԿ ռազմական ներուժի ամրապնդման խնդիրները:  Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Տաալատբեկ Մասադիկովը Անդրեյ Բելոուսովին տեղեկացրել է ընթացիկ տարում նախատեսված համատեղ նախապատրաստման միջոցառումների իրականացման ընթացքի մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին ՀԱՊԿ-ում ռուսական նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մոտեցումները:

«Բարդ ռազմաքաղաքական իրադրության պայմաններում կարևոր է շարունակել աշխատանքը կազմակերպության պատրաստակամության ապահովման ուղղությամբ՝ ի հայտ եկող մարտահրավերներին և սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար», – ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Անդրեյ Բելոուսովը նաև շնորհավորել է Թաալատբեկ Մասադիկովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի կազմակերպության հետագա ամրապնդմանը:

Leave a Comment