Նախագահն աշխատում է Իրանի հետ փոխշահավետ համաձայնության գալու համար. Վենս

Մեր նախագահն աշխատում է Իրանի հետ փոխշահավետ համաձայնության գալու համար, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Եթե իրանցիները համաձայնեն, լավ վերջնակետի կհասնենք», – ասաց Վենսը:

«Որպես կանոն նախագահը չի հայտարարում, թե ինչ է բանակցությունների ժամանակ անում», – հավելեց նա:

ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետներն անցյալ ուրբաթ վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը դեռևս չեն հայտարարվել:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի բանակցություններում ներառել նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ:

Leave a Comment