Մուղնու եկեղեցու քահանային կալանք խափանման միջոցը վերացվեց

Մուղնու եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց:

Քահանայի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել վարչական հսկողությունն ու չբացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվեց 2025 թվականի հոկտեմբերի 16–ին, նոյեմբերի 7-ին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։ Հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «քահանաներին հանրահավաքներին մասնակցելու հարկադրելու» և «գույքի յուրացման» համար։

Leave a Comment