18:12 09.02.2026
Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահի հետ. վարչապետ
Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ. ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակել: Հիշեցնենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը […] …
18:09 09.02.2026
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ջեյ Դի Վենսն օդանավակայանից ուղևորվել է ՀՀ նախագահական նստավայր, որտեղ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ […] …
18:04 09.02.2026
Վարչապետը նախագահի նստավայրում դիմավորել է ԱՄՆ փոխնախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայրում դիմավորել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին: ԱՄՆ փոխնախագահը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։ …
17:12 09.02.2026
ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը։ ԱՄՆ փոխնախագահը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։ …
16:44 09.02.2026
Իրազեկում. կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը
Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև […] …
16:35 09.02.2026
Այսօր՝ ժամը 17։00–21։00-ն, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի
Մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, այսօր՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից: «Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։ …