Նարեկ Սամսոնյանը վիրահատվել է – Live News

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը վիրահատվել է։ 

«Իրազեկում եմ հանրությանը, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն այսօր ենթարկվել է վիրահատության։ Այն անցել է բարեհաջող։

ՀԳ. Թրենդից հետ չմնալով՝ ե՛ս էլ դիմեմ փոխնախագահ Վենսին. Բարի գալուստ Հայաստա՛ն՝ մի երկիր, որտեղ «հետույք» բառը եթերում ասելու համար կա կալանավորված անձ»,- գրել է Սասմոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է  հանրային մեղադրողի միջնորդությունը և Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացրել 3 ամիս ժամկետով։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել։ 15 օր հացադուլի մեջ գտնվեուց հետո Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ 

Ռ. Մելիքյանն ավելի վաղ ասել էր. «Կներեք, չեմ բացահայտի բովանդակությունը, բայց Նարեկ Սամսոնյանը լուրջ առողջական խնդիր ունի։ Հատկապես այդ հիվանդության պայմաններում հացադուլը շատ ավելի արագ է ազդում մարդու վրա, շատ ավելի արագ է մարդուն հյուծում։ Բժիշկների հետ եմ խոսել։  Դեկտեմբերին պլանային վիրահատություն էր նախատեսված, բայց նոյեմբերի 13-ին Նարեկին ձերբակալեցին, կալանավորեցին, բանտային պայմաններում խնդիրները մեծացան»։

Leave a Comment