Ովքե՞ր դիմավորեցին ԱՄՆ փոխնախագահին – ABCMEDIA

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, նրա կնոջն ու երեխաներին տեղափոխող ինքնաթիռը։

ԱՄՆ փոխնախագահին օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխարտգործնախարար  Վահան Կոստանյանը,ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Ջեյ Դի Վենսը Երևանում է երկօրյա այցով։ Այստեղից նա ուղևորվելու է Բաքու։

 

Leave a Comment