Վերապատրաստում՝ ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունք ստանալու համար

Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց` մասնակցելու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք ստանալու նպատակով անցկացվող հավաստագրման քննությանը նախորդող վերապատրաստման ծրագրին։

Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մաս):

Դասընթացներում հիմնականում կիրառվելու են գործնական կարողությունների զարգացման մեթոդները, որոնք հնարավորություն կտան առավելագույնս տիրապետելու օրենսդրական նորմերին և կառավարչական հմտություններին: Հաճախակի կիրառվող գործնական առաջադրանքները, դերային խաղերը և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն ըստ էության տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:

Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած նմուշի վկայական, որով վերջինս իրավունք կունենա դրան հաջորդող մեկ տարվա ընթացքում մասնակցելու ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը:

Այլ մանրամասներ՝ այստեղ:

Leave a Comment