ՔՊ -ն 279 հաստատված պատգամավորի թեկնածու ունի. նրանք այս շաբաթ կռեյտինգավորվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին 279 հաստատված պատգամավորի թեկնածու ունի:

Փետրվարի 13-15-ը ՔՊ շուրջ հազար պատվիրակներ փակ, գաղտնի քվեարկությամբ այդ 279 թեկնածուներին կռեյտինգավորեն, ինչից հետո էլ պարզ կլինի, թե ովքեր են առաջնային շարքերում: Ընդ որում՝ պատվիրակները միաժամանակ կարող են լինել պատգամավորի թեկնածուներ:

Գորընթացը, սակայն, այսքանով չի ավարտվի: Իշխանական պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց, որ առաջին փուլից հետո՝ մոտ մեկ ամիս անց, ամենաշատ ձայներ հավաքած առաջին 50 թեկնածուները ևս մեկ անգամ կռեյտինգավորվեն, և այդ ժամանակ կորոշվի նաև վարչապետի թեկնածուն:

Դիտարկմանը, որ անկախ ներկուսակցական փակ, գաղտնի քվեարակություններից՝ բոլորին էլ պարզ է, որ ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կուսակցության վարչության անդամն արձագանքեց, թե Փաշինյանն իրենց կուսակացական լիդերն է, և ինքը վստահ է, որ այն բարձր վստահությունը, որ վարչապետն ունի կուսակցականնների շրջանում, արտացոլվելու է նաև նախընտրական ցուցակի քվեարկության ընթացքում:

«Տրամաբանական չեմ համարում որևէ շեղում: Վստահ եմ, որ ռեյտինգավորման արդյունքում ամենաբարձր ձայնը էլի հավաքելու է վարչապետը», – ասաց Հասմիկ Հակոբյանը:

Leave a Comment