Աննայի ցինզիմը սահմաններ չի ճանաչում. նա իսկապե՞ս կարծում է, որ հանդերձյալում պատիվ է ունենալու՝ տեսնել հայ մեծերին. գեհենն է Աննայի բաժինը



Աննան տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է թե ինչպես է Սուրբ Ղազար կղզու վանքում գտնվող Մխիթար Սեբաստացու շիրիմին ծաղիկ խոնարհում: Մեկնաբանելով այդ տեսանյութը՝ Աննան, մասնավորապես, գրել է.«…Այդ պահին, երբ հասել էի այնտեղ և այդքան մոտ էի նրան, ուսուցչից խնդրում էի իմաստություն փոխանցել ինձ, մեզ` ժողովրդիս։ Հիմա մոտ ենք այն բանին, որ հանդերձյալ կյանքում հանդիպելով նրան դիմեմ.

-Վարդապե՛տ, քեզանից իմաստություն էի խնդրում։
Իսկ նա պատասխանի.

-Աղջի՛կս, ես/մենք ճանապարհը ցույց տվեցինք, այդ դուք տարվեցիք փառասիրությամբ և ջանք չդրեցիք»:

Աննայի ցինզիմը սահմաններ չի ճանաչում… Աննան իսկապե՞ս կարծում է, որ հանդերձյալում պատիվ է ունենալու՝ տեսնել հայ մեծերին: Աննայի բաժինն իրականում դժոխքն է լինելու. այն ծրագիրը, որ սրանք հենց հիմա կյանքի են կոչում, ոչ մի կապ չունի նրանց հետ, ովքեր մեռնելուց հետո դրախտ են ընկնում: Դժոխային ծրագիր են իրականացնում, որի վարձքը գեհենն է լինելու, և դա Աննան էլ շատ լավ գիտի, ուղղակի այդ մասին չի խոստովանում:

Եթե Աննան իմաստուն լիներ, երբեք արևմտաթուրքական ծրագրի տակ չէր մտնի, նույնիսկ միլիարդների դիմաց հայակործան օրակարգ չէր սպասարկի՝ կարծելով, թե կյանքի իմաստը փողն է կամ ասենք ինքդ քեզ «պեռվի լեդի» զգալը: Վա՜յ այն «պեռվի լեդիին», որ մտնում է սեփական ժողովրդի դեմ հյուսված դավադրության մեջ՝ ստանձնելով բութ գործիքի դերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment