Իլհամ Ալիևը այսօր ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը, որը գլխավորում էր ավագ փոխնախագահ, միջազգային անդամների հետ կապերի և Մերձավոր Արևելքի և Թուրքիայի գծով ավագ փոխնախագահ Խուշ Չոքսին։ Այս մասին հայտնում են պետական լրատվամիջոցները՝ ընդգծելով բավականին ներկայացուցչական կազմի մասին։
Պատվիրակության կազմում են եղել ԱՄՆ Առևտրի պալատի Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի գծով փոխնախագահ Ջենիֆեր Միելը, ինչպես նաև Apple, Ardea Energy Technologies Inc., Ericsson AB, ExxonMobil, Herbalife, Illumina, Meta, Visa, Wabtec, Baker Hughes, bp, Boeing Global, Honeywell, J.P. Morgan, Lummus Technology, Marriott, Mastercard, Shell International, Azerbaijan Coca-Cola Bottlers MMC և Motorola Solutions ընկերությունների ներկայացուցիչները։
