Iravaban.net-ը ընդլայնում է թիմը և աշխատանքի է հրավիրում լրագրողի

Iravaban.net-ը ընդլայնում է թիմը և աշխատանքի է հրավիրում ստեղծագործ և նախաձեռնող լրագրողի։ Սիրո՞ւմ ես գրել, վերլուծել ու պատմել կարևոր թեմաների մասին։

Ցանկանո՞ւմ ես աշխատել իրավական և հանրային նշանակություն ունեցող բովանդակության հետ։

Միացի՛ր մեր թիմին։

 Ի՞նչ ես անելու

  • Պատրաստելու ես արդիական նյութեր և հարցազրույցներ
  • Լուսաբանելու ես միջոցառումներ ու դատական նիստեր
  • Պատրաստելու ես հետաքննական նյութեր
  • Ստեղծելու ես վերլուծական և մարքեթինգային բովանդակություն
  • Հետևելու ես իրավական լրահոսին
  • Կատարելու ես խմբագրի կողմից տրվող այլ հանձնարարականներ

🔹 Ի՞նչ ենք փնտրում

  • հայերենի գերազանց իմացություն
  • լրագրության / հաղորդակցության կրթություն կամ փորձ
  • ստեղծագործ մտածողություն և նախաձեռնող մոտեցում
  • սոցիալական մեդիայի ու թվային գործիքների հմտություններ

(լուսանկարչությունն ու վիդեո մոնտաժը կդիտվի որպես առավելություն)

✨ Ինչո՞ւ Iravaban.net

  • դինամիկ և հետաքրքիր միջավայր
  • մասնագիտական վերապատրաստումներ
  • մասնագիտական աճ
  • աջակցող թիմ
  • իրավական ոլորտի առաջատար մասնագետների հետ համագործակցության հնարավորություն

Դիմելու համար՝

  • Ուղարկիր CV՝ [email protected]
  • Վերնագիր՝ «Լրագրող»
  • Վերջնաժամկետ՝ 28 փետրվար, 2026 թ.

Մեր թիմը կապ կհաստատի միայն ընտրված մասնակիցների հետ։ Աշխատանքի վարձատրությունը կախված է թեկանծուի փորձից և հմտություններից։

Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ստեղծվել և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։

Leave a Comment