Aurora News | Ավինյանը պահանջել է արագացնել Աջափնյակ մետրոյի աշխատանքները

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Նշվեց, որ որոշման նախագիծ է պատրաստվել, որով առաջարկվում է առանձնահատկություններ սահմանել գնումների գործընթացի հետ կապված:

«Լավ է, որ Կառավարության որոշումը պատրաստել եք, բայց ես հանձնարարել էի նաև, որ պետք է պատրաստ լինի տեխհսկողության տեխբնութագիրը, ինչը, հասկացա, տեղի չի ունեցել: Երկու շաբաթվա ընթացքում լուծել հարցը»,- ասել է Ավինյանը:

Leave a Comment