Aurora News | Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի պատվերը եղել է Ուկրաինայի կողմից

Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի պատվերը տրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը (ՖՍԲ)։

Գերատեսչության հաղորդմամբ՝ ձերբակալված Լյուբոմիր Կորբան և Վիկտոր Վասինը լիովին ընդունել են իրենց մեղքը։

Մահափորձի կատարողը ՍԲՈւ-ի կողմից հավաքագրվել է 2025 թվականի օգոստոսին և անցել է հրաձգային պատրաստություն Կիևի զորավարժարանում։

Ըստ հաղորդագրության՝ ուկրաինական հատուկ ծառայությունները գեներալի սպանության դիմաց խոստացել են 30 հազար դոլար պարգևատրություն։

Leave a Comment