Կիևյան կամրջի բարեկարգման աշխատանքները կսկսվեն ամռանը

Կիևյան կամրջի բարեկարգման աշխատանքները պլանավորում ենք կատարել ամառվա սեզոնին, այսինքն՝ արձակուրդների ժամանակ․ այսօր Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ ասաց Շինարարության և բարեկարգման վարչության ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

«Հին պայմանագիրը խզվել է, վերանայվում են նախագծի տեխնիկական պայմաններն ամբողջությամբ, և պլանավորվում է այնպես դնել մրցույթի, որպեսզի ամառային արձակուրդների ժամանակ ամբողջությամբ ավարտենք»,-ասաց նա։

Ըստ նրա՝ կամրջի մասով ներկա պահին խնդիր չունենք․ «Մենք սեյսմիկ խնդիր չունենք Կիևյան կամրջի մասով, ինչը թույլ է տվել մեզ պլանավորումն այնպես կատարել, որպեսզի ամառային արձակուրդների ժամանակ ամբողջությամբ ավարտենք»։

 

Leave a Comment