«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հիացնել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»։
29-րդ րոպեից հյուրերը մնացել են 10 հոգով։ Գոլերը խփվել են դրանից հետո։

​Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Մայքլ Կարիկի գլխավորությամբ, տոնեց չորրորդ անընդմեջ հաղթանակը։ Թիմը վաստակել է 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

Իսկ ​«Տոտենհեմը» շարունակում է ձախողումների շարքը ԱՊԼ-ում։ Թիմը չի հաղթում արդեն 7 խաղ անընդմեջ (4 ոչ-ոքի, 3 պարտություն) և 29 միավորով 14-րդ տեղում է։

Leave a Comment