Աշխարհի չեմպիոն Սերխիո Ռամոսը ցանկանում է կարիերան շարունակել ֆրանսիական «Մարսելում», հայտնում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռամոսը մարսելյան ակումբին առաջարկել է իր ծառայությունները, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին այնքան էլ շահագրգռված չէ 39-ամյա պաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Դեկտեմբերին Ռամոսը հեռացել էր մեքսիկական «Մոնտերեյից»՝ ցանկություն հայտնելով կարիերան վերսկսել Եվրոպայում։ Այդ ժամանակվանից իսպանացին ազատ գործակալի կարգավիճակում է։
Ռամոսը Մադրիդի «Ռեալի» նախկին ավագն է, որի կազմում հինգ անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի կոչումը և չորս անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Նա նաև Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն է ՊՍԺ-ի կազմում։