Սպերցյանը մեկնաբանել է «Զենիթի» նկատմամբ «Կրասնոդարի» խոշոր հաշվով հաղթանակը

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է տպավորություններով ՌՊԼ-ի Winline Ձմեռային գավաթի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ թիմերը գտնվում են տարբեր ֆիզիկական կոնդիցիաներում, սակայն կարևորել է ցուցադրած կարգապահությունը։

«Լավ հանդիպում էր, մրցում էին երկու շատ ուժեղ թիմեր։ Որակյալ խաղ ստացվեց, շարժվում ենք առաջ։ Կարծում եմ՝ թիմերը գտնվում են տարբեր ծանրաբեռնվածության տակ, բայց, ընդհանուր առմամբ, կարգապահ խաղացինք։

Դեռ պետք է մարզավիճակ հավաքել, դա նորմալ է։ Մենք այստեղ դեռ երկու շաբաթ ունենք, և ժամանակ կա»,- ասել է Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

ՌՊԼ-ի Ձմեռային գավաթն անցկացվում է 2023 թվականից։ Առաջին երկու մրցաշարերում հաղթել է «Սպարտակը», իսկ 2025-ին հաղթող է ճանաչվել «Զենիթը»։

Ընթացիկ մրցաշարում անցկացրած երկու խաղից հետո «Կրասնոդարը» վաստակել է 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Leave a Comment