Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ եկել է Լուսին վերադառնալու ժամանակը։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Գալիս է Լուսին մասշտաբային վերադարձի ժամանակը»,-գրել է Մասկը։
Նա այդ կերպ արձագանքել է օգտվողի հրապարակմանը, որը հիշեցրել էր, որ առաջին օդանավով թռիչքից (1903) մինչև մարդու Լուսին վայրէջք (1969) անցել է 66 տարի։
Նախորդ օրը The Wall Street Journal պարբերականը գրել էր, որ SpaceX-ը հայտարարել է իր ռազմավարության փոփոխության մասին՝ հետաձգելով 2026-ի համար նախատեսված Մարսի առաքելությունը։ Հիմնական ուշադրությունը այժմ կվերահառվի NASA-ի Լուսնի ծրագրին։