Սնանկության գործընթացի արմատական փոփոխություններ. ի՞նչ է սպասվում նոր օրենսգրքով

Սնանկության նոր օրենսգրքի նախագիծը այս օրերին ակտիվ քննարկման մեջ է։ Պատճառը պարզ է՝ նախագծով առաջարկվում է սնանկության ինստիտուտի ողջ փիլիսոփայությունը փոխել՝ այն դարձնելով ոչ թե սոցիալական պաշտպանություն, այլ պատասխանատվության և վերահսկման խիստ համակարգ։ Այս փոփոխությունները, ինչպես ասում են փորձագետները, կարող են մի կողմից ամրապնդել պարտատերերի շահերը, մյուս կողմից՝ ծանրացնել փոքր պարտապանների՝ հատկապես ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ների իրավունքների պաշտպանությունը։ ինչո՞վ է այս օրենսգիրքը տարբերվում նախորդից, ինչ ռիսկեր է այն պարունակում, և արդյո՞ք այն համահունչ է տնտեսության զարգացման և սոցիալական արդարության պահանջներին։ Օրենսգիրքը նախատեսվում է կիրառության մեջ դնել 2026 թվականի հուլիսի 1-ից, նախագիծը մշակող մարմինը չի բացառում հնարավոր փոփոխությունները։

Մանրամասները «Իրավական շաբաթի» հերթական թողարկման ընթացքում։

Leave a Comment