Փետրվարի 5-ին Երևանի քրեական դատարանում քրեական գործ է հարուցվել խոշոր չափի հարկեր չվճարելու և իրական եկամուտները թաքցնելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Մուշեղ Արամյանին։ Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Է․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 2017 թվականի մարտի 29-ին պետական գրանցում ստացած «Կվադրա Քոնսթրաքշն». 2019 թվականի փետրվարի 8-ին պետական գրանցում ստացած «Դի Կվադրա Քոնսթրաքշն» և 2020 թվականի հունվարի 16-ին պետական գրանցում ստացած «Կվադրա Կապիտալ» ՍՊ ընկերությունների հիմնադիր և այդ ընկերությունների պատասխանատու անձանց կատարման համար պարտադիր ցուցումներ տալու, նրանց որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ, իսկ 2020 թվականի նոյեմբերի 13-ից «Դի Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության, 2021 թվականի փետրվարի 15-ից «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության, 2022 թվականի նոյեմբերի 11-ից «Կվադրա Կապիտալ» ՍՊ ընկերության տնօրեն, 2018-2023 թվականների ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 226,054.432 ՀՀ դրամ հարկեր չվճարելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով դիտավորությամբ թաքցրել է հարկման օբյեկտ հանդիսացող իր իրական եկամուտները, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել հարկային հաշվետվությունները, հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում և հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ:
Ն․Զ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 2017 թվականի մարտի 29-ին պետական գրանցում ստացած «Կվադրա Քոնսթրաքշն», 2019 թվականի փետրվարի 8-ին պետական գրանցում ստացած «Դի Կվադրա Քոնսթրաքշն» և 2020 թվականի հունվարի 16-ին պետական գրանցում ստացած «Կվադրա Կապիտալ» ՍՊ ընկերությունների տնօրեն, 2018-2021 թվականների ընթացքում մեկ միասնական դիտավո րությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 187.369.093 ՀՀ դրամ հարկեր չվճարելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով դիտավորությամբ թաքցրել է հարկման օբյեկտ հանդիսացող իրական եկամուտները, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել հարկային հաշվետվությունները, հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում և հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ:
Է․Ս․-ին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Ն․Զ․-ին խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Է․Ս․-ին և Ն․Զ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենագրքի 290 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։